Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ալիև. Մինսկի խումբը ոչ մի դերակատարում չի ունեցել կոնֆլիկտի կարգավորման գործում

Ալիև. Մինսկի խումբը ոչ մի դերակատարում չի ունեցել կոնֆլիկտի կարգավորման գործում
13.12.2020 | 13:00

ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչ մի դերակատարում չի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, համանախագահների հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահը: Իլհամ Ալիևը Բաքվում երեկ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտինին, ամերիկացի Էնդրյու Շոֆերին և Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովին։

«Մինսկի խումբը ոչ մի դերակատարում չի ունեցել հակամարտության կարգավորման գործընթացում: Չնայած Մինսկի խումբը հանդես է եկել գաղափարներով և փորձել է ստեղծագործական մոտեցում ցուցաբերել, սակայն դա ոչ մի արդյունք չտվեց», - շեշտել է Ալիևը` հավելելով, որ Մինսկի խումբը դրա լիազորությունն ուներ 28 տարի: Նաև նշել է, որ համաձայն է ՌԴ նախագահի այն խոսքերի հետ, որ ղարաբաղյան կոնֆլիկտն այլևս պատմության գիրկն է անցել, այսինքն` արդեն «լուծված է», և որ ինքը «ցույց տվեց, որ հակամարտությունը հնարավոր էր և լուծվեց ռազմական ճանապարհով»:
Ըստ Ադրբեջանի նախագահի` տարածաշրջանում այժմ բոլորովին նոր իրավիճակ է: Նա նաև անդրադարձել է հրադադարի վերահսկման և մոնիթորինգի ռուս-թուրքական համատեղ կենտրոնին` նշելով, որ այդ կենտրոնը կտեղակայվի Աղդամում: Ալիևը նաև ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Բաքու իրենց սեփական նախաձեռնությունն է, և ինքը նրանց չի հրավիրել: Սակայն երբ իրեն տեղեկացրել են այդ նախաձեռնության մասին, համաձայնել է:


Ռուսաստանցի համանախագահի փոխարեն հանդիպմանը մասնակցել է Ադրբեջանում ՌԴ դեսպանը։ Մինսկի խմբում ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի բացակայության վերաբերյալ որևէ պարզաբանում չկա։
Ալիևը ևս մեկ անգամ ասել է, թե Հայաստանի վարչապետն է «կործանել բանակցությունները», շեշտել, թե «պատերազմական հանցագործներ են նաև նախկին ղեկավարներ Սարգսյանն ու Քոչարյանը», և որ իրենք նրանց ստեղծած բանակի դեմ են կռվել: Մա կարևորել է համաձայնագրի այն կետը, որով երաշխավորվում է Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը:

Դիտվել է՝ 2128

Մեկնաբանություններ